«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զինվորների մարմինների նկատմամբ ցուցաբերված անարգանքի դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում. փաստաբան

02/06/2021

Աբովյանի դիահերձարանում նահատակված զինվորների մարմինների նկատմամբ ցուցաբերված անարգանքի դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում՝ փաստաբանի հաղորդման հիման վրա։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Գարիկ Գալիկյանը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Քանի, որ Աբովյանի դիահերձարանի հետ կապված քննարկումները մեծ արձագանք են ստացել, և արդեն մամուլում շրջանառվում են լուրեր առ այն, որ երկու աշխատակից ազատվել են աշխատանքից, ևս մեկ անձ ստացել է նկատողություն, իսկ որոշ մարդկանց մոտ կարծիք է ձևավորվում, որ դրանով կավարտվի գործը, փորձեմ պարզաբանել։

Նախ՝ իրենց ներքին կանոնակարգի համաձայն` ծառայողական քննություն իրականացնելը, որևէ մեկին աշխատանքից ազատելը, կամ նկատողություն հայտարարելը, որևե կապ չունի իմ կողմից ներկայացված հաղորդման հետ։

Ներկայիս պահին ոստիկանության Աբովյանի բաժնում, նյութեր են նախապատրաստում և ըստ ինձ կհարուցվի քրեական գործ ու կընթանա նախաքննություն։

Ամեն դեպքում ինչպես նշել էի նախօրեին հետևողական ենք լինելու և պայքարելու ենք, որպեսզի մեղավորները ենթարկվեն պատասխանատվության»։