«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թե Եվրամիությունը, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Հայաստանի համար շատ կարևոր գործընկերներ են. Փաշինյան

24/09/2020

Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է Ռուսաստանի դաշնակիցներ թեմայով գնահատական, որտեղ համապարփակ գնահատում է Ռուսաստանի՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկեր երկրների դաշնակցային հարաբերությունենրը Ռուսաստանի կառավարության հետ»,- այսօրվա նիստին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիոգրյանը:

«Հայաստանը ներառված է շատ բարձր մակարդակում դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե առաջիկայում Հայաստանը ԱՄՆ-ի հետ ունենալու է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը:

«Այդ առումով կարևոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում ու շարունակելու ենք այդ հարաբերությունները զարգացնել»,-ասաց նա: Փաշինյանը նշեց, թե Եվրամիությունը, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Հայաստանի համար շատ կարևոր գործընկերներ են: Նա ասաց, որ Հայաստանը շատ ինտենսիվ հարաբերություններ ունի նաև Իրանի, Վրաստանի հետ։

Armdaily.am