«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թալիբները հրաժարվել են դեսպաններ նշանակել այն երկրներում, որոնք չեն ճանաչել նոր կառավարությունը

23/09/2021

«Թալիբան» շարժումը հրաժարվում է նոր դեսպաններ նշանակել այն երկրներում, որոնք չեն հայտարարել թալիբների նոր կառավարության ճանաչման մասին: Այս մասին РИА Новости – ին տված հարցազրույցում ասել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության մշակույթի և տեղեկատվության փոխնախարար Զաբիուլլահ Մոջահիդը:

«Եթե [երկրները] ճանաչեն մեր կառավարությանը, ապա մենք նրանց կուղարկենք մեր դեսպաններին, և հույս ունենք, որ դա շուտով տեղի կունենա», – ընդգծել է նա:

Sky News Arabiya- ին տված հարցազրույցում թալիբների ներկայացուցիչն ասել է, որ թալիբները գոհ չեն այն պայմաններից, որոնք երկրներն առաջ են քաշում Աֆղանստանի նոր իշխանությունների ճանաչման համար: Մոջահիդը կարծում է, որ այդ պահանջները խախտում են միջազգային օրենսդրությունը: Թե կոնկրետ ինչ նկատի ունի, չի նշվում: