Մեկ ժամից ավելի է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը
Մեկ ժամից ավելի է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և հրաժարվում են այն բացել` պահանջելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և Արարատի մարզպետի հետ հանդիպում:
Գյուղացիները, մասնավորապես բողոքում են տրանսպորտային խնդիրներից: «Նախկինում գործում էր 2 տրանսպորտ, այդ թվում՝ թիվ 44 երթուղին: Հիմա հանել են դա և ոչ միայն մեր գյուղը, այլև մի քանի գյուղերի բնակիչներ հայտնվել են անելանելի վիճակում: Մենք պահանջում ենք, որպեսզի վերականգնվի թիվ 44 երթուղին, հակառակ դեպքում՝ շարունակելու ենք ճանապարհը փակ պահել»:
Այս պահին ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները, ովքեր գյուղացիներին համոզում են բացել ճանապարհը, սակայն նրանք պնդում են մարզպետի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպման վրա: