«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեկ ժամից ավելի է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը

23/01/2022

Մեկ ժամից ավելի է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և հրաժարվում են այն բացել` պահանջելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և Արարատի մարզպետի հետ հանդիպում:

Գյուղացիները, մասնավորապես բողոքում են տրանսպորտային խնդիրներից: «Նախկինում  գործում էր  2 տրանսպորտ, այդ թվում՝ թիվ  44 երթուղին: Հիմա հանել են դա և ոչ միայն մեր գյուղը,  այլև մի քանի գյուղերի բնակիչներ հայտնվել են անելանելի վիճակում: Մենք պահանջում ենք,  որպեսզի վերականգնվի թիվ 44  երթուղին, հակառակ դեպքում՝ շարունակելու ենք ճանապարհը փակ պահել»:

Այս պահին ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն ու ճանապարհային  ոստիկանները, ովքեր գյուղացիներին համոզում են բացել ճանապարհը, սակայն նրանք պնդում են մարզպետի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպման վրա: