«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Flyone Armenia-ի առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին՝ դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան

11/12/2021

Flyone Armenia ընկերության A320 օդանավը դեկտեմբերի 10-ին ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան` կանոնավոր չվերթներ իրականացնելու։

Ընկերության առաջին չվերթը կիրականացվի դեկտեմբերի 15-ին՝ դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան:

Տոմսերի գները կսկսվեն 39 եվրոյից, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Բոլոր չվերթերը կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Ընկերությունն իրականացնելու է չվերթեր դեպի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Թել Ավիվ, Կրասնոդար, Թբիլիսի, Քութաիսի և Ստամբուլ։