«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Maybach»-ի վարորդը կրակ է բացել Մոսկվայի կենտրոնում /Տեսանյութ/

15/12/2020

Մոսկվայում «Maybach»-ի վարորդը կրակ է բացել մայրաքաղաքի կենտրոնում: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:

Կրակոցի ձայնը լսել են Տվերսկայա փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչները և դիմել ոստիկանություն, սակայն տեղում չի հաջողվել հայտնաբերել հրաձիգին։ Այնուամենայնիվ, փողոցում տեղադրված տեսախցիկների միջոցով հաջողվել է պարզել, որ կրակողը 37-ամյա տղամարդ է:

Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է, որ վերջերս նոր ատրճանակ է գնել և որոշել է ստուգել այն: Հարուցվել է քրեական գործ է «Խուլիգանություն» հոդվածով:

Analitik.am