«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադամ Շիֆը դատապարտել է ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները

13/05/2021

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը խորապես մտահոգված է ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սահմանը հատելու մասին հրապարակումներով: «Սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողությունն է, որը կարող է հանգեցնել կյանքերի հետագա կորստի: Միացյալ նահանգների համար ժամանակն է հասկանալու, որ մեր քաղաքականությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քաջալերում է լարել ռազմական իրավիճակը՝ մեծացնելով ևս մեկ պատերազմի ռիսկը»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադամ Շիֆը:
Նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ քննարկումների մեջ է և առաջարկել է առավել լայնորեն ներգրավվել Մինսկի խմբի ձևաչափում, որն այժմ ավելի քան երբևէ կարևոր է: Կոնգերսականն ընդգծել է, որ Ադրբեջանն այս քայլերին դիմում է Պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանին ուղղակի օգնության սահմանափակումների մասին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման անհիմն չեղյալ հայտարարումից ընդամենն օրեր անց: «Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը սովորաբար ներգրավվում է մարդու իրավունքների խախտումներում և ոտնահարում իր հարևանների ինքնիշխանությունը»,- նշել է կոնգրեսական Շիֆը: