«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄԵՐԻԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՏԱՆՈՒԼ Է ՏԱԼԻՍ ՍԵՓԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԵՂՔՈՎ․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ

25/03/2021

Ամերիկյան առաջընթացի կենտրոնի գիտաշխատող Լոուրենս Քորբը կարծում է, որ Միացյալ Նահանգները պատերազմները տանուլ է տալիս իր իսկ քաղաքական գործիչների պատճառով։ Այս մասին գրում է National Review-ն։
Ըստ մասնագետի, վերջին մի քանի տարիներին Վաշինգտոնը չի կարողացել ազդել Աֆղանստանում տիրող իրավիճակի վրա, ինչպես նաեւ ներկայումս նվազեցնում է իր ռազմական ներկայությունը Իրաքում։ բացի այդ, Ամերիկան, ըստ Քորբի, մերկապարանոց կերպով է մեղադրել Իրաքին զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման մեջ, որը այդպես էլ չի հայտնաբերվել։
Իհարկե, ԱՄՆ իշխանությունները վերահսկողություն հաստատում են նավթային հանթավայրերի վրա սակայն եկամուտները հոսում են մասնավոր ռազմական ընկերությունների եւ ազդեցիկ կլանների գրպանները։ Բացի այդ, ըստ Քորբի, ամերիկյան զինվորականները չեն կարող դեմոկրատիա տարածել ամբողջ աշխարհում։