«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ջարեդ Քուշներն ու Մելանյա Թրամփը կարծում են, որ Դոնալդ Թրամփը պետք է զիջի

09/11/2020

CNN-ը հաղորդում է, որ Մելանյա Թրամփն իր ամուսնուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, խորհուրդ է տվել չշարունակել պայքարը նախագահի պաշտոնի համար: Ըստ աղբյուրի՝ առաջին տիկինը Թրամփին ասել է, որ «եկել է կորուստն ընդունելու ժամանակը»:

Ավելի վաղ՝ կիրակի, Թրամփին էր դիմել նրա փեսան և խորհրդական Ջարեդ Քուշները՝ ընտրություններում հաղթած Ջո Բայդենին զիջելու կոչով, հաղորդում է CNN-ը:

Մինչդեռ Թրամփը վիճարկում է ընտրությունների արդյունքները մի քանի նահանգներում և արդեն սկսել է իրավական գործողությունները վերահաշվարկի և քվեարկության ենթադրյալ միջամտության վերաբերյալ:

Ի դեպ, ԱՄՆ պատմության մեջ հեռացող նախագահի ոչ մի պնդում չի հիմնավորվել: Դրանք ընդամենը կարող են հետաձգել անցումային գործընթացների հետ կապված շատ կարևոր գործողություններ, ինչպես եղավ 2000 թ., երբ Ջորջ Բուշ կրտսերը հաղթող ճանաչվեց ընտրություններից միայն հինգ շաբաթ անց:

Բայդենը նորընտիր նախագահ հռչակվեց, երբ կիրակի Փենսիլվանիայում և Նևադայում իր օգտին ձայներ ստանալով՝ հավաքեց ընտրիչների անհրաժեշտ 270 քվեից ավելին: