«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Մերկելի հետ

09/12/2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլերի պաշտոնից հեռացած Անգելա Մերկելի հետ. Մերկելը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարին համատեղ աշխատանքի համար: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Անգելա Մերկելի հետ, որը դեկտեմբերի 8-ին ավարտել է  իր գործունեությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնում… Անգելա Մերկելը, երախտագիտություն հայտնելով Ռուսաստանի նախագահին համատեղ աշխատանքի համար, հաջողություններ է մաղթել Գերմանիայի կառավարության նոր ղեկավար Օլաֆ Շոլցի հետ երկխոսություն հաստատելու գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհակալություն է  հայտնել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին բազմամյա արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով նրա նշանակալի ներդրումը ՌԴ-ի եւ ԳԴՀ-ի հարաբերությունների զարգացման գործում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Անգելա Մերկելին բազմամյա արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով նրա նշանակալի ավանդը ռուս-գերմանական հարաբերությունների զարգացման գործում… ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, միշտ ուրախ կլինեն Անգելա Մերկելին տեսնել Ռուսաստանում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Շոլցը դեկտեմբերի 8-ին Բուդեսթագի պատգամավորների կողմից ընտրվել է ԳԴՀ-ի կանցլեր, նա փոխարինել է Մերկելին, որը երկիրը կառավարել է ավելի քան 16 տարի, հաղորդել  է ՌԻԱ Նովոստին: