«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Կենգուրու 2021» մրցույթի գրանցման հարթակն արդեն բաց է

10/03/2021

Այս տարի «Կենգուրու 2021» մրցույթը տեղի կունենա մարտի 21-ին՝ առցանց: Մրցույթի գրանցման հարթակն արդեն բաց է: Անհրաժեշտ է մուտք գործել https://test.contests.am/hy կայք, սեղմել «Գրանցվել» կոճակը, ընտրել համապատասխան տողը և լրացնել դաշտերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 
Մասնակցության համար վճարումը հնարավոր է կատարել «Telcell» ընկերության Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի միջոցով՝ առանց կտրոն ներկայացնելու անհրաժեշտության:
Տվյալները, հատկապես՝ էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը, պետք է լրացնել առանց վրիպակների:
Գրանցումը հաստատվելու է գրանցված հեռախոսահամարից: Կարևոր է պահպանել գրանցման էլհասցեն և գաղտնաբառը:
Գրանցման վերջնաժամկետն է մարտի 17-ը։