«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տավուշում բախվել են «ՎԱԶ 21099»-ն ու ՊՆ «Камаз»-ը, 5 վիրավորներից 2-ին տեղափոխում են Երևան.

29/12/2021

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են ՎԱԶ 21099 և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված Камаз մակնիշի բեռնատարը, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։