Արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը
04/10/2020
Խորը վշտով տեղեկացանք, որ 33 տարեկան հասակում արցախյան ռազմաճակատում հերոսաբար զոհվել է ուժային եռամարտիկ (պաուերլիֆթինգ),
Հայաստանի բազմակի չեմպիոն Թաթուլ Հարությունյանը։
Թաթուլ Հարությունյանը ծնվել է 1987թ. Ստեփանակերտ քաղաքում։
Մարզիկը Հայաստանի ուժային եռամարտի հավաքականի անդամ էր, Հայաստանի բազմակի չեմպիոն: Նա երկու անգամ հաղթել էր նաև Եվրոպայի առաջնությունում, աշխարհի առաջնությունում նվաճել արծաթե մեդալ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Թաթուլ Հարությունյանի հարազատներին, մերձավորներին և թիմակիցներին: Հերոս մարզիկի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտերում։