«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավերիչ հրդեհներից հետո Ավստրալիան պատրաստվում է ջրհեղեղի

13/12/2020

Ավստրալիային սպառնացող հրդեհներից մի քանի օր անց երկրի հազարավոր բնակիչներ պատրաստվում են ջրհեղեղների, որոնք սպասվում են երկրի արեւելյան սուբտրոպիկական ափին, հաղորդում է Reuters-ը, փոխանցում է News.am:

Ավստրալիայի օդերեւութաբանական բյուրոն նախազգուշացրել է վտանգավոր եղանակային պայմանների մասին Նոր Հարավային Ուելս եւ Քվինսլենդ նահանգների սահմանամերձ գոտում:

Ավելի վաղ հրդեհների պատճառով տարհանվել էր ավստրալական Ֆրեյզեր կղզին, որին այժմ սպառնում են արդեն ջրհեղեղները:

Վտանգավոր եղանակային պայմանների մասին նախազգուշացումն արվել էր, երբ Քվինսլենդ նահանգը բացել էր սահմանը մյուս նահանգների հետ կորոնավիրուսի տարածման կապակացությամբ սահմանափակումները չեղարկելուց հետո: Իշխանությունները զգուշանալու կոչ են արել բնակիչներին, որոնք պատրաստվում են ճանապարհորդել սուրբծննդյան արձակուրդների ժամանակ: