«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սփյուռ»-ը ժամանակավորապես չի տարածի ՀՀ և ԱՀ կազմակերպությունների հասցեները և քարտեզները

08/10/2020

«Սփյուռ» տեղեկատվական համակարգը, ՀՀ պաշտպանության նախարարության համաձայնությամբ, ժամանակավորապես դադարեցնում է Հայաստանի և Արցախի կազմակերպությունների, պետական և հանրային նշանակության կառույցների հասցեների և քարտեզների տարածումը։ Այս մասին «Սփյուռ» տեղեկատվական համակարգից։

«Հարգելի գործընկեր,
ռազմական դրությամբ պայմանավորված, «Սփյուռ» տեղեկատվական համակարգը, ՀՀ պաշտպանության նախարարության համաձայնությամբ, ժամանակավորապես դադարեցնում է Հայաստանի և Արցախի կազմակերպությունների, պետական և հանրային նշանակության կառույցների հասցեների և քարտեզների տարածումը spyur.am կայքում և
«Spyur» բջջային տեղեկատուում: 

Հորդորում ենք Հայաստանի և Արցախի կազմակերպություններին, պետական կառույցներին ևս միջոցառումներ ձեռնարկել և ժամանակավորապես հեռացնել տեղորոշման մասին տեղեկություններն առցանց հարթակներից»,- ասվում է հայտարարության մեջ: