«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանի առողջապահության նախարարությունը համաճարակաբանական իրադրության վատթարացումը չի կապում զբոսաշրջության հետ

05/08/2021

 Վրաստանի առողջապահության նախարարությունում համաճարակաբանական իրադրության վատթարացումը եւ ախտահարման նոր դեպքերի ավելացումը կապում են ոչ թե զբոսաշրջության, այլ հարսանիքների, հոգեհացերի արարողությունների եւ հանձնարարականները չպահպանելու հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Գաբունիայի խոսքով՝ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատկերը զգալիորեն դեպի լավը կփոխվի այն դեպքում, եթե բնակչության շրջանում դիմակների օգտագործման տոկոսը հասնի 95-ի:

Այժմ այդ ցուցանիշը հասնում Է շուրջ 50 տոկոսի: «Կանխման ամենագործուն եւ արդյունավետ միջոցը դիմակների օգտագործումն Է ինչպես բաց, այնպես Էլ փակ տարածությունում»,-հայտարարել Է Գաբունիան:

Նա նաեւ նշել Է, որ Վրաստանում անփոփոխ Է մնում մահացության ցուցանիշը՝ 1,37 տոկոս:

Նրա խոսքով՝ 2-3 շաբաթ անց սպասվում Է, որ յուրաքանչյուր երեք հազար ախտահարվածների շրջանում մոտավորապես 1,3 տոկոսը կդառնա վարակի զոհ: Գաբունիան նաեւ մեկնաբանել Է պարտադիր պատվաստում սահմանելու հնարավորության հարցը: Նրա խոսքով՝ այս փուլում նման պրակտիկայի սահմանում չի պլանավորվում:

«Մենք հետեւում ենք կամավոր պատվաստման մոդելին: Այս փուլում պատվաստումը դիտարկվում Է միայն մարդու սեփական ընտրության եւ կամքի հիման վրա: Հուսով եմ, որ բոլորը հասկանում են, թե որքան կարեւոր Է դա: Հնարավոր Է, որ ավելի շատ ուսուցողական աշխատանքի հարկ լինի, եթե ինչ-որ դեպքում մարդը չկարողանա որոշում ընդունել պատվաստման գործընթացում ընդգրկվելու առնչությամբ»,-նշել Է Գաբունիան:

Ինչ վերաբերում Է երեխաների ախտահարման հետ կապված իրադրությանը, ապա այդ ուղղությամբ իրավիճակը համեմատաբար բարելավվել Է: Ավելի վաղ ախտահարված երեխաների հոսքի ավելացման կապակցությամբ Վրաստանի առողջապահության նախարարությունն ավելացրել Է մանկաբուժական մահճակալները, որոնք այս փուլում գերբեռնված չեն, նշել Է Գաբունիան:

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերել են ախտահարման 3670 նոր դեպք: Համավարակի սկզբից ի վեր գրանցվել Է ախտահարման ավելի քան 436 հազար դեպք, 393 հազարից ավելին ապաքինվել Է, 5986ը՝ մահացել: Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվասում Է ստացել 564 հազար 691 քաղաքացի, նրանցից ամբողջական չափաբաժինն ստացել Է 178 հազար 77 մարդ, հաղորդել Է ռադիո Sputnik-ը: