«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան ակնկալում է վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչների համար վճարված գումարները

11/03/2024

Թուրքիան ակնկալում է վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչների ձեռքբերման համար վճարված գումարները: Նման հայտարարություն է արել ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը: Այս մասին հայտնում է  ՌԻԱ նովոստին։

Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել Ֆ-35 կործանիչների ծրագրին վերադառնալը, Անկարան դրանից բացառումը անհիմն է համարում, ավելի վաղ հայտարարել էր ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը:

«Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք վերադարձնել F-35 -ի համար վճարած գումարները, բանակցությունները շարունակվում են», - նախարարի խոսքը մեջբերում է Sabah թերթը։

2017-ին Թուրքիան Ռուսաստանի հետ С-400 գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր էր կնքել, որն էլ ստացել էր 2019-ի ամառ-աշնանը: Ընդ որում, ԱՄՆ-ն պահանջում էր հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ Patriot-ի, սակայն Անկարան դրան չգնաց։

Որպես պատիժ՝ Վաշինգտոնը Թուրքիային դուրս է թողել F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ է սահմանել պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ՝ CAATSA օրենքով («պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին»): Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ այն ստորագրելով F- 35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ: