«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Հայաստան» խմբակցության՝ ՀՌՀ անդամի թեկնածուն Ռուբիկ Հակոբյանն է

07/01/2022

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի համար առաջադրել է Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը: 

Թեկնածուին կներկայացնի նույն խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: 

Ռուբիկ Հակոբյանը քաղաքական գիտությունների թեկնածու է, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում ՀՀ առաջին գլխավոր հյուպատոսը (2000-2008 թթ.): Ներկայումս նա քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրենն է: