«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կիևը Բաքվին առաջարկում է աջակցություն Ղարաբաղի վերականգնման հարցում

19/03/2021

Ուկրաինական կողմը զգալի փորձ ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնումը, արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկությունների նախագծումը, մելիորացիան, էկոլոգիան:
«Եթե Ադրբեջանի ղեկավարությունը հետաքրքրություն ցուցաբերի, մենք պատրաստ ենք ամեն տեսակի օգնություն ցուցաբերել տուժած շրջանների քաղաքացիական ենթակառուցվածքներն ու տնտեսությունը վերականգնելու գործում, որպեսզի տեղական բնակչությունը, ներառյալ հայկական ծագմամբ բնակիչները, վերադառնան բնականոն կյանքի», - ասացին նախարարությունից:
Եթե ​​համաձայնություն ձեռք բերվի, հնարավոր կլինի համակարգել աշխատանքը տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան