«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացման լուսանկար է հրապարակել նիդերլանդական թերթը

22/03/2021

Նիդերլանդական Nederlands Dagblad թերթն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Շուշի քաղաքի Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացմանը՝ փոխանցում է Инфотека24-ը:

Թերթը գրում է, որ հայ գիտնականները մտավախություն ունեն, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի օկուպացված հատվածներում ոչնչացնում է մշակութային և քրիստոնեական ժառանգությունը: Դա արդեն արվում է: Հայկական մշակութային ժառանգության հուշարձանները վերանվանվում են, որպեսզի հազարամյա վաղեմության գրությունները կեղծվեն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ կարգադրել էր ջնջել բոլոր հայկական գրությունները պատմական հուշարձաններից և եկեղեցիներից՝ Հադրութ կատարած այցի ընթացքում: ՀՀ ԱԳՆ բնորոշմամբ՝ այդպիսով Ալիևը հող է նախապատրաստում հերթական վանդալիզմի իրականացման համար: