«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խոշոր հրդեհի պատճառով Ադրբեջանում տարհանել են բնակիչներին

12/07/2022

Ադրբեջանի Խաչմազի շրջանում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է armeniatoday.news-ը՝ հղում անելով Report-ին։

Առաջացած սպառնալիքի պատճառով այդ երկրի իշխանությունները ստիպված են եղել ժամանակավորապես փակել Խաչմազ-Խուդաթ ավտոմոբիլային ճանապարհը։

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում տարհանվել են տվյալ շրջանում տեղակայված հանգստի կենտրոնի աշխատակիցները:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կրակից տուժել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը։ Արդյունքում դադարեցվել է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը Խաչմազ և հարակից գյուղեր։