«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

05/01/2022

Այսօր՝ հունվարի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50–ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Չկալովկա գյուղի վարչական տարածքում բենզալցակայան է այրվում:

Հրշեջ-փրկարարները բենզալցակայանի աշխատակիցների հետ նախ կանխել են բենզալցակայանի տանիքում առաջացած հրդեհը, ապա մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Նախնական վարկածի համաձայն՝ կրակը բենզալցակայանի տանիքում բռնկվել է էլեկտրական լարերի պատճառով, սակայն վերջնական պատասխան ստանալու համար նշանակվել է փորձաքննություն: