«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

10/12/2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է), Լոռու մարզի, Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Աշոցքի տարածաշրջանների, Արթիկ-Մանթաշ-Մարալիկ-Գյումրի և Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներիին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Աբովյան և Գեղարքունիքի մարզի Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում մառախուղ է։