«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է

16/11/2020

Ազգային ժողովի խորհրդի նիստում պետք է քննարկվեր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ այս գործընթացը պայմանավորված չէ ներքաղաքական զարգացումներով:

Հանձնաժողովն, ըստ Հայկուհի Հարությունյանի, վարույթը սկսել է դեռևս հուլիսին: Հարությունյանի խոսքով, հանձնաժողովը երկու անգամ հենց վարույթի մասնակցի ներկայացուցչի դիմումի հիման վրա ստիպված է եղել վարույթի ժամկետները երկարացնել, որպեսզի հնարավոր լինի ստանալ կոնկրետ անձի պարզաբանումը:

«Ազգային ժողովում նիստը, որի ընթացքում հանձնաժողովը պետք է ներկայացներ եզրակացությունն այդ մասով, հետաձգվեց, քանի որ պարոն Ծառուկյանը չէր մասնակցում»,- ասել է Հ.Հարությունյանը:

Հեղինակ`Վահե Դավթյան, 1Lurer.am