«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամենահարուստ ռուսների կարողությունը տարեսկզբից նվազել է գրեթե 54 միլիարդ դոլարով

06/09/2022

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2022 թվականի սկզբից նվազել է 53,939 միլիարդ դոլարով։ Ռուս «ամենաաղքատ» միլիարդատերերի ցուցակը գլխավորել է Severstal-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովը, ում կարողությունը 2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ նվազել է 7,53 միլիարդ դոլարով և կազմել 21,3 միլիարդ դոլար, փոխանցում է Bloomberg-ի նյութերից։

Ռուսաստանի ամենահարուստ ձեռներեցների ցանկում, որոնց կարողությունը նվազել է, եղել է նաև բնական գազ արտադրող Novatek ընկերության բաժնետեր Գենադի Տիմչենկոն, նրա կարողությունը տարեսկզբից նվազել է 4,65 միլիարդ դոլարով և այժմ կազմում է 17,8 միլիարդ դոլար: Վիկտոր Ռաշնիկովը կորցրել է 4,41 միլիարդ դոլար, 2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ նրա կարողությունը գնահատվում է 9,8 միլիարդ դոլար:

2012 թվականի մարտից Bloomberg լրատվական գործակալությունը հրապարակում է միլիարդատերերի ինդեքսը, որը ներառում է տեղեկատվություն մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց վիճակի մասին։