«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանցիները ոչնչացրել են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի գերեզմանատունը (լուսանկար)

05/05/2021

Ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում հայտնում է Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը (CHW)։ «Վերջերս ոչնչացվել է Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը: Այն հիմնվել է 19-րդ դարի սկզբին և գործել է մինչև այն ժամանակ, երբ հայերը տարհանվեցին գյուղից 2020 թվականին: Արբանյակային պատկերը ցույց է տալիս գերեզմանատան ամբողջական ոչնչացումը»,- ասված է գրառման մեջ: