«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աշխարհում Covid-19-ի հիվանդացության մակարդակը շարունակում է աճել 8-րդ շաբաթը շարունակ. ԱՀԿ

19/04/2021

Աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 5,2 մլն մարդ, հիվանդացության մակարդակը շարունակում է աճել արդեն 8-րդ շաբաթը շարունակ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Գլխավոր քարտուղար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

«Covid-19-ի հիվանդացության թվերն աճում են 8-րդ շաբաթը շարունակ, անցած շաբաթ վարակվել է 5,2 մլն մարդ: Մահացությունը շարունակում է աճել 5-րդ շաբաթը շարունակ»,- ասել է Գլխավոր քարտուղարը:

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 142 մլն 343 հազար 448 էհիվանդությունը հաղթահարել է 120 մլն 821 հազար 422 հոգիմահացել՝ 3 մլն 37 հազար 44 մարդ: