«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

12/10/2020

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի հեռախոսային բանակցություններ է վարել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական գերատեսչության հաղորդագրությանը:

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվել պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև Լիբիայում և սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի մասին: