«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելը հարձակվել է Իրանի վրա օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ

19/04/2024

Մի քանի ժամ առաջ իրանական ՀՕՊ համակարգերն աշխատել են Իրանի կենտրոնական շրջանում տեղակայված Սպահանի և հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզի երկնքում հայտնված իսրայելական ԱԹՍ-ների ուղղությամբ, գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ըստ իրանական կողմի՝ դրանք բոլորը ոչնչացվել են երկնքում և գետնին որևէ պայթյուն չի գրանցվել։

Այս ամենում ուշագրավ է Թավրիզի ուղղությամբ օդային հարձակման փորձը, քանի որ կասկած չի կարող լինել, որ Ատրպատականի կենտրոնական քաղաք իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել այն դեպքում, եթե դրանք արձակվել են արհեստածին Ադրբեջանի կամ դրա կողմից բռնազավթված Արցախի տարածքից»։