«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կիևն ընդդեմ Ռուսաստանի սադրանքներ է նախապատրաստում․ Գեորգի Մուրադով

12/03/2021

Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու Կիևի ծրագիրը սադրանք է «արևմտյան համակարգողների դրդմամբ»։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը:
«Վտանգի մակարդակը (որում կհայտնվի Ուկրաինայի ժողովուրդը այս խելահեղ քաղաքականությունը շարունակելու դեպքում) գնահատելու համար անհրաժեշտ է միայն կարդալ ՌԴ սահմանադրությունը, մեր ռազմական դոկտրինն ու մեր երկրի ղեկավարության հայտարարությունները Ուկրաինա պետության ճակատագրի վերաբերյալ՝ ՌԴ տարածքային ամբողջականության ու մեր հայրենակիցների կյանքին ոտնձգություն անելու դեպքում»,- մեկնաբանել է Մուրադովը։
Ըստ նրա՝ դեպի անդունդի եզրը տանող Ուկրաինայի այս  մտադրությունը պետք է առնվազն մտահոգություն առաջացնի այն երկրների ողջամիտ ուժերի շրջանում, որոնք մտադիր են աջակցել հակառուսական սադրանքը: Մուրադովը հույս է հայտնել, որ Եվրոպան և Թուրքիան, որոնք, ըստ նրա, «ակտիվորեն խրախուսվում են մասնակցել Ռուսաստանի հետ բախմանը», կունենան ինքնապահպանման զգացում:
«Չնայած չի բացառվում, որ որոշ ժամանակ կշարունակվի ուկրաինա-ռուսական բախումները բորբոքելու փորձը: Բայց երբ կրակը սկսի բռնկվել, համոզված եմ, որ Կիևը կմնա միայնակ և ստիպված կլինի դուրս գալ իր իսկ ստեղծած խառնաշփոթից»,- հայտարարել է մշտական ներկայացուցիչը: