«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի պետդումայից խոսել են Արցախում ռուսական խաղաղապահների տեղակայման մասին

10/11/2020

Խաղաղապահներին Ղարաբաղյան հակամարտության գոտի ուղարկելը ծայրահեղ միջոց էր, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը չէին կարողանում պայմանավորվել կրակի դադարեցման հարցում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Ես կարծում եմ, որ իհարկե, որևէ մեկը չի ցանկանում ռիսկի մեջ դնել իր մարդկանց, իր երկրի քաղաքացիներին: Որևէ մեկը խաղաղապահ ուժերը ներգրավվում է առանց ուրախության: Այս դեպքում մենք այդ քայլին գնացինք, քանի որ այն ծայրահեղ միջոց էր, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը չէին կարողանում պայմանավորվել»,-ասել է նա:

Կալաշնիկովն ասել է, որ խաղաղապահ ուժերի ներգրավմանը կողմ են եղել ինչպես Երևանը, այնպես էլ Բաքուն. «Հակառակ դեպքում մենք սադրանքի կհանդիպեինք ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմից:

Հիմա կգծվի գիծը, այս կամ այն չափով փոխհարաբերություններ կհաստատվեն կրակի դադարեցման հարցով, այն հարցով, թե ինչպես պետք է դրան հետևել: Դա ավելի լավ է, քան՝ մարդկանց զոհվելը»:

Փոխանցում է Analitik.am-ը: