«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում Պուտինի այցի ժամկետները չեն համաձայնեցրել Մոսկվայի ու Անկարայի կողմից

13/02/2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայի կատարվելիք այցի ժամկետները դեռեւս չեն համաձայնեցվել Մոսկվայի եւ Անկարայի կողմից, հայտնել է Թուրքիայում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսեյ Երխովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ Մեւլյութ Չավուշօղլուն խոստացել էր, որ Թուրքիայում Պուտինի այցը հնարավոր է Պեկինի Օլիմպիադայի բացման արարողությանը ներկա գտնվելուց հետո: Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Պուտինը կմեկնի նախագահ Թայիփ Էրդողանի հրավերով, երբ թույլ կտան համաճարակաբանական իրավիճակն ու ժամանակացույցը:

«Իմ տեղեկություններով՝ այդ ժամկետները (այցի ժամկետները-խմբ.) դեռեւս համաձայնեցված չեն կողմերի միջեւ: Ուստի կլիներ փոքր-ինչ վաղաժամ գագաթնաժողովի ծրագրի, դրա օրակարգի եւ այլ մանրամասների մասին քննարկելը: Եկեք մի փոքր սպասենք եւ չշտապենք»,-ասել է դեսպանը Türkiye թերթին տված հարցազրույցում, որի ռուսերեն թարգմանությունը ներկայացրել է դեսպանատունը: