«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չեչնիայում մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը

13/12/2020

Չեչնիայում մեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը. ավերածություններ չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ԱԻՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը:

4.1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել 14:40-ին: Դրա էպիկենտրոնը գտնվել է հանրապետության Ուրուս-Մարտանովսկի շրջանում:

Օպերատիվ հերթապահ խումբը հավաքել եւ վերլուծել է տեղեկատվությունը շրջանային դիսպետչերական ծառայություններից. ստորգետնյա ցնցումների հետեւանքների մասին տեղեկություններ չկան:

5,6 մագնիտուդ ուժգնությամբ նախորդ երկրաշարժը գրանցվել էր Մոսկվայի ժամանակով 00:30-ին, որի էպիկենտրոնը եւս Ուրուս-Մարտանովսկի շրջանում էր 25 կմ խորության տակ: Ցնցումները տեւել են մի քանի վայրկյան, դրանք զգացել են նաեւ Գրոզնիի բնակիչները. բնակարաններում ցնցվել են կահույքն ու ջահերը, շարժվել է հատակը:
 

news.am