«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայկոն յուրահատուկ գույն էր, որ պակասեց մեզնից. ընկերները՝ սիրված երգչի մասին

30/09/2021

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այս պահին տեղի է ունենում սիրված երգիչ, երգահան Հայկոյի հոգեհանգիստը։

Ներկա են հայ էստրադայի բազմաթիվ կարկառուն դեմքեր, որոնք խոր վշտով իրենց ցավակցությունն են հայտնում հայտնի ու սիրված երգչի մահվան կապակցությամբ, ինչպես նաև՝ հիշում նրա հետ անցկացրած ուրախ օրերը, մեջբերում նրա խոսքերը:

-Հայկոն յուրահատուկ գույն էր, որ պակասեց մեզնից,-ասաց երգահան Արա Գևորգյանը: Իսկ երգիչ Արամեն նշեց. ՛՛Հայկոն ապրող ու արարող տեսակ է, նա մեզ քիչ էլ բարիացրեց՛՛: 

Դերասան, շոումեն Արտյոմ Մարկոսյանը ևս խոսեց սիրելի ընկերոջ մասին՝ ասելով. ՛՛Հայկոն մեր արվեստում յուրահատուկ գույն էր՛՛:

Նշենք, որ Հայկոյի հոգեհանգստյան արարողությանը ներկա է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: