«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչ տեսք կունենա նոր կառավարությունը. մանրամասներ սպասվող փոփոխություններից. «Ժողովուրդ»

13/08/2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ազգային ժողովում երեկ ավարտվեց մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Օրակարգային մյուս հարցերն են կառավարության կառուցվածքն ու ծրագիրը: Չնայած երկու նախագծերն էլ դեռեւս շրջանառության մեջ չեն դրվել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը որոշակի մանրամասների տեղյակ է: Ինչպես հայտնի է, ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն՝ նոր լիազորություններով, եւ այնտեղ որպես փոխնախարար կգործուղվի նախկին պատգամավոր Հակոբ Սիմիդյանը:
Մյուս փոփոխությունը վերաբերելու է փոխվարչապետերից մեկի լիազորություններին, եւ տարածքային կառավարման ամբողջ ոլորտն այսուհետ կլինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ղեկավարման տակ, որն ավելի փորձառու է այդ ոլորտում: Իսկ, ահա, կառավարության ծրագրի վերաբերյալ գործադիրի դեռ նախորդ նիստին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա առաջարկել է, որ ծրագիրը հիմնված լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի վրա»: