«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի փոխարտգործնախարարը Թուրքիայում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման նախաձեռնությունը

31/10/2020

Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին մեկնել է Թուրքիա, որտեղ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը: Այս մասին տեղեկացնում է Irna գործակալությունը: 

Հատուկ բանագնացն Անկարայում հանդիպել է Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի հետ:

Երկու կողմերը քննարկել են Հարավային Կովկասում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրացման հարցը, որի հետևանքով մահացել են հարյուրավոր մարդիկ:

Հիշեցնենք, որ Իրանի փոխարտգործնախարարը մինչ այդ եղել է Բաքվում, Մոսկվայում և Երևանում:

Իրանական կողմը հակամարտող կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ միջազգային օրենքներին, այն է՝ հարգել ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու մարդասիրական իրավունքները:  

Հեղինակ`Մարի Կոստանյան, 1Lurer.am