Եղանակը առաջիկա օրերին
12/12/2021
Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Դեկտեմբերի 17-ին՝ ուշ երեկոյան ժամերին, սպասվում է անձրև:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 13-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:
Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ավելին՝ այստեղ: