«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փաշինյանը չպետք է նման արտահայտություններ անի, անմեղության կանխավարկածը խախտի. փաստաբանը՝ Գայանե Մարտիրոսյանի գործի մասին

22/05/2023

Գայանե Մարտիրոսյանի գործը դեռ հինգերորդ օրն է ընթանում, բայց Նիկոլ Փաշինյանն արդեն փաստեց, մեղադրական դատական ակտը կայացրեց, վերջակետ դրեց այս գործում ընդհանրապես իրավական որևէ գործընթացի՝ նշելով, որ տեղի է ունեցել առևանգում։ Այս մասին այսօր կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Աշոտ Փաշինյանի ՛՛առևանգման գործով՛՛ հայտարարությանը։

Փաստաբանն ասաց, որ Փաշինյանը չպետք է նման արտահայտություններ անի, անմեղության կանխավարկածը խախտի, քանի որ դեռևս որևէ մեկը՝ քննիչ, դատախազ, դատարան, չի կարող փաստել՝ տիկին Մարտիրոսյանը (Հակոբյան) կատարե՞լ է այդ հանցագործությունը, թե՞ ոչ:

՛՛Այս պահին ունենք ընդամենը կասկած, դրա վերաբերալ մեղադրանք։ Անձի մեղավորությունը հաստատվում է մեղադրական դատական ակտով։ Պետք է զերծ մնալ նմանատիպ արտահայտություններից, քանի որ մեր բոլոր հույսերը՝ այս գործի հետ կապված, կմարեն՛՛,-նշեց Հովհաննիսյանը: