«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շուշիի բնակիչն ինքնասպան է եղել Երևանում

12/12/2020

SHAMSHYAN.com տեղեկություններով, դեկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Հաղթանակ» թաղամասում՝ Երևանում գործող թիվ 1 տուն-ինտերնատում: Ժամը 09:10-ի սահմաններում նշված ինտերնատի փոխտնօրեն Վարդան Բալայանը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ Արցախից ինտերնատ եկած հյուրը պատուհանից ցած է նետվել և տեղում մահացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետույթան Շուշի քաղաքի բնակիչ, 63-ամյա Նիկոլայ. Ղ.-ն էր, ով նշված տուն ինտերնատի հիմնական մասնաշենքի 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: