ԱՀ բոլոր եկեղեցիներում Տերունական աղոթք է հնչել՝ հանուն Արցախի խաղաղության
02/04/2022
Ստեփանակերտի Մայր տաճարում և Արցախի համայնքների բոլոր եկեղեցիներում այսօր երեկոյան ժամերգությունից հետո հանուն Արցախի խաղաղության Տերունական աղոթք է հնչել:
Ապա հոգեհանգստյան կարգ է կատարվել՝ Արցախի ազատության համար ընկածների համար: Արցախի գործող եկեղեցիներում Սուրբ Զատկին նախորդող ավագ շաբաթվա բոլոր օրերին տեղի կունենա միասնական աղոթք: