«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոտ օրերս կլսեք․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին արձագանքելու մասին

28/01/2022

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր իր խորհրդանշական այցի մասին հարցին.

«Պետությունները Զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան ապահովել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իրենց քաղաքացիների անվտանգությունը։ Այս առումով, այս պարզ ճշմարտության լավագույն դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն է։ Եվ ես իմ խորհրդանշական այցելությամբ ուզում եմ դրա մասին հիշեցնել մեր ժողովրդին, մեր Զինված ուժերին և մեր սպաներին ու զինվորներին» , - ասել է ՀՀ երրորդ նախագահը։

Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններին՝ կապված Արցախի բանակցային գործընթացի հետ, Սերժն Սարգսյանը պատասխանել է.

«Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները: Տևական, հանգամանորեն կարձագանքեմ»։