«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ՀՀ-ն պիտի Ադրբեջանին փոխանցի ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները». Բայրամով

14/10/2021

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման շրջանակներում հայտարարել է ՛՛Հայաստանի կողմից Ադրբեջանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ փոխանցելու անհրաժեշտության մասին՛՛: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը:

Նշվում է, որ Բայրամովն ասել է, որ ՛՛Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա՛՛:

՛՛Այս առումով նա նշել է Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանի սահմանազատման գործընթացի շուրջ բանակցություններ սկսելու կարեւորությունը: Նախարարը նաեւ ընդգծել է տարածաշրջանում բոլոր հաղորդակցության ուղիների բացման վերաբերյալ համաձայնությունների իրականացման կարեւորությունը՛՛,-տեղեկացնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը: