«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրոպայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններ

16/03/2021

Եվրոպայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի Defender-Europe 21 լայնածավալ զորավարժությունները: Ռազմական միջոցառմանը կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի 27 անդամ երկրների 30 հազար զինծառայող: ՆԱՏՕ-ի զորավարժությունները կանցկացվեն մինչև հունիս՝ փոխանցում է Europeafrica.army.mil կայքը:

Զորավարժություններն անցկացվելու են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի և հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ներգրավմամբ: Միևնույն ժամանակ, Defender-Europe 21-ում հատուկ ուշադրություն է դարձվելու Բալկաններին և Սև ծովին:

Հեղինակ`Մարի Կոստանյան