«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի համակարգը շարունակում է հետևել «ոչ Արևելք, ոչ Արևմուտք» կարգախոսին. Ռայիսի

11/02/2022

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իրանի իսլամական համակարգը շարունակումէ հետևել հեղափոխության ընթացքում ժողովրդի որդեգրած՝ «ոչ Արևելք, ոչ Արևմուտք» կարգախոսին, գրում է parstoday.com-ը:

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 43-րդ տարեդարձի կապակցությամբ փետրվարի 11-ին տեղի ունեցած համաժողովրդական երթից հետո, Թեհրանի իմամ Խոմեյնու աղոթավայրում ուրբաթօրյա աղոթքից առաջ իր ելությում, նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Հեղափոխությունը կանչ էր ազատության, բարոյականության, տրամաբանության, արդարության, անկախության, ազգային արժանապատվության, եղբայրության հաստատման և բռնաճնշումները մերժելու մասին»:

Նա հավելել է. «Իսլամական հեղափոխությունը եկավ փոխարինելու ռեժիմին, որը գործում էր հանուն գերտերությունների շահերի և հաստատելու անկախության, ազատության և Իսլամական Հանրապետության վրա հիմնված համակարգ»:

Նշելով, որ հեղափոխությունը նաև անկախության, ազատության ձգտում էր և արդարության փնտրտուք, ԻԻՀ նախագահը հավելել է. «Այս հեղափոխության հիմքն արդարությունն էր, որը երբեք չի կարող տարանջատվել իսլամական հեղափոխությունից: Քանի որ արդարությունը և ճնշման ու կուռուպցիայի դեմ պայքարն իսլամական հեղափոխության հիմքն են»:
ԻԻՀ նախագահը նշել է, որ իսլամական հեղափոխության ուղերձը հույսն էր Իրանի և աշխարհի բոլոր ճնշմած ժողովուրդների և հուսահատությունը՝ բռնակալների համար:
«Այն ինչ այսօր տեղի է ունենում հարևան երկրներում իսլամական զարթոնքի շնորհիվ, աստվածային խոստումն է»,- ասել է Ռայիսին:

Անդրադառնալով Իրանին վնասելու թշնամիների ջանքերին, նախագահ Ռայիսին նշել է. «Թշնամիները փորձում էին խոչընդոտել հեղափոխության հաղթանակին ու իսլամական համակարգի հաստատմանը: Սակայն դա նրանց չհաջողվեց: Հեղափոխության ուղերձը հասավ աշխարհի մուսուլման ու արթուն ազգերին, և այսօր Իսլամական Իրանն արժանապատվության գագաթնակետին է»։