«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողան. «Եվս մեկ անգամ ընդգծում եմ մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»

19/08/2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո առաջին անգամ է այցով գտնվում Ուկրաինայում։ Լվով քաղաքում նա մասնակցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ եռակողմ ձևաչափով հանդիպմանը։ Այնուհետև կողմերը համատեղ ասուլիս են տվել։

Զելենսկին իր գոհունակությունն է հայտնել Էրդողանին՝ նշելով որ վերջինս այցն Ուկրաինա «հզոր երկրի հզոր աջակցության մասին վկայող ուղերձ է»։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել, որ Թուրքիայի ու ՄԱԿ-ի միջնորդությամբ է ձեռք բերվել համաձայնություն Մոսկվայի ու Կիևի միջև հացահատիկի արտահանման հարցում։

Իր արձագանքի ժամանակ Էրդողանն ասել է. «Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։ Հույս հայտնելով, որ ռուս-ուկրաինական պատերազմը բանակցությունների սեղանի շուրջ կավարտվի՝ Թուրքիայի նախագահը միջազգային հանրությունը կոչ է արել ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել դիվանագիտական ​​գործընթացը աշխուժացնելու համար»։

Հայտնի է դարձել, որ Անկարայի և Կիևի միջև համաձայնագիր է ստորագրվել պատերազմի հետևանքով ավերված Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ։ Վերակառուցման աշխատանքների կազմակերպման համար երկու երկրները ստեղծելու են հատուկ հանձնախումբ։ Վերջինս համակարգելու է Ուկրաինայի ճանապարհների, կամուրջների, ջրի և էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքների, հիվանդանոցների ու դպրոցների վերկակառուցման աշխատանքները։
https://www.ermenihaber.am