«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիան մարդու իրավունքների ոլորտում սխալ ազդակներ է հաղորդում. Գերմանիայի ԱԳ նախարար

22/03/2021

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն արձագանքել է Ստամբուլյան կոնվենցիա անունով հայտնի «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային» Թուրքիայի անդամակցությունը պաշտոնապես չեղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշմանը՝ փոխանցում է Ermenihaber-ը:

Մաասը նշել է, որ Թուրքիան մարդու իրավունքների ոլորտում սխալ ազդակներ է հաղորդում: Այս մասին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ: 

«Վերջին օրերին այն, ինչ նկատում ենք Թուրքիայում, մասնավորապես Ստամբուլի կոնվենցիայից դուրս գալու որոշումը, բացարձակապես սխալ ազդակներ են այդ երկրի կողմից»,- ասել է նա:

Թեմայի վերաբերյալ նախօրեին նաև Մաասը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսի հետ համատեղ հայտարարություն էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ Թուրքիան հիշյալ որոշմամբ կանանց զրկում է բռնությունից պաշտպանվելու կարևոր գործիքից: