«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինան դարձել է ԱՄՆ-ի ստեղծած ճգնաժամի զոհը․ Այաթոլլահ Ալի Խամենեի

01/03/2022

Ուկրաինայի շուրջ ներկայիս հակամարտությունը կապված է աշխարհում ճգնաժամեր ստեղծելու ԱՄՆ քաղաքականության հետ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ և ղեկավար Այաթոլլահ Ալի Խամենեին։
«Եթե նրանք (ԱՄՆ-ն) չեն կարող ճգնաժամ ստեղծել, ապա սպառազինություն արտադրող ընկերությունները չեն կարող գործել առավելագույն ծավալներով: Նրանք պետք է ճգնաժամեր ստեղծեն, որպեսզի ապահովեն այս մաֆիայի շահերը: Այսօր Ուկրաինան դարձել է այս քաղաքականության զոհը»,- ասել է նա։
Այաթոլլահ Ալի Խամենեիի ելույթը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը։