«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գիտնականները պնդում են, որ աստերոիդի հարվածից սպանված դինոզավրի բրածո է հայտնաբերվել

09/04/2022

BBC-ն նշում է, որ գիտնականները ներկայացրել են դինոզավրի ապշեցուցիչ պահպանված բրածոներ, որոնց իսկության մեջ համոզվել են մի շարք հետազոտություններ կատարելուց հետո։
Ամբողջական վերջույթը ուշագրավ գտածոների շարքից մեկն է, որոնք հայտնաբերվել են ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգի Թանիս հնագիտական տեղանքից: Բայց ոչ միայն նրանց հիանալի վիճակն է ապշեցնում, այլ այն, ինչ իրենցից ներկայացնում են այս հնագույն նմուշները:
Պնդումն այն է, որ կենդանատեսակը ոչնչացել է այն օրը, երբ հսկա աստերոիդը հարվածել է Երկրին: 66 միլիոն տարի առաջ այն օրը, երբ ավարտվեց դինոզավրերի թագավորությունը և սկսվեց կաթնասունների աճը: Դինոզավրերի շատ քիչ նման մնացորդներ են հայտնաբերվել երկնաքարերի  մեջ։
Այժմ լայնորեն ընդունված է, որ մոտավորապես 12 կմ լայնությամբ երկնաքարը  հարվածել է մեր մոլորակին՝ վերջին զանգվածային անհետացման պատճառ դառնալու համար:
Հարվածի վայրը հայտնաբերվել է Մեքսիկական ծոցում՝ Յուկատան թերակղզու մոտ: Դա Տանիսից մոտ 3000 կմ հեռավորության վրա է, բայց այն այնպիսի մեծ էներգիա ուներ, որ նրա ավերածությունները զգացվեցին շատ հեռվում:
Հյուսիսային Դակոտայի հնագիտական տեղանքը քաոսային խառնաշփոթի մեջ է։ Կենդանիների և բույսերի մնացորդները, թվում է, գլորվել են նստվածքի մեջ՝ գետի ջրի ալիքների հետևանքով, որոնք շարժվել են աներևակայելի երկրային ցնցումների հետևանքով: Հնավայրում հայտնաբերվել է օրինակ պտերոզավրի ձու, որի ներսում պտերոզավրի ձագ կա։ Սա ոչ միայն գերհազվադեպ երևույթ է, այլև նման բան չի եղել մինչև այժմ Հյուսիսային Ամերիկայում: 
Խոշոր հարցն այն է, թե արդյոք այս դինոզավրը իրականում սատկել է աստերոիդի հարվածի օրը, որպես հաջորդող կատակլիզմի անմիջական հետևանք: Հնավայրում աշխատող գիտնականների թիմը կարծում է, որ դա շատ հավանական է, հաշվի առնելով վերջույթի դիրքը փորված հողի նստվածքներում:
Եթե դա այդպես է, ապա դա միանգամայն նոր բացահայտում կլինի:

Թարգմանությունը՝ Աննա Ղազարյան                                                                                                                                                            

Generalnews.am