«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀ վարկառուների վրա տույժեր և տուգանքներ չեն հաշվեգրվի ռազմական դրության ողջ ընթացքում

29/10/2020

2020 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ Կենտրոնական բանկի և Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախի Հանրապետության տարածքում գործող բանկերի մասնաճյուղերի միջոցով տրամադրված վարկերի մասով Արցախի Հանրապետության տարածքում ռազմական դրության գործողության ողջ ընթացքում՝

  • չվճարման հետևանքով տույժ-տուգանքներ չեն հաշվեգրվում.
  • մարումների ուշացումների վերաբերյալ տեղեկությունները վարկային ռեգիստր չեն ուղարկվում.
  • բանկերի կողմից վարկառուների քարտային և այլ բանկային հաշիվներից վարկերի մարումների նպատակով ավտոմատ գանձումներ չեն իրականացվում:

Եթե որևե պատճառով կատարվել է վարկի մարման նպատակով հաշիվներից ավտոմատ գանձում, վարկառուները կարող են դիմել համապատասխան սպասարկող բանկ՝ հարցի կարգավորման նպատակով:

 

Միաժամանակ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն բնակչության շրջանում զգայուն այս հարցի վերաբերյալ՝ հայտնել են Արցախի տեղեկատվական շտաբից: